Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դրոններ արտադրել։
Երկրները համաձայնության են եկել, որի համաձայն ԿԺԴՀ-ն Ռուսաստանից տեխնիկական օգնություն կստանա զանգվածային արտադրության համար մի քանի տեսակի անօդաչու թռչող սարքերի մշակման համար:
Ճապոնական մամուլը գրում է, որ անօդաչու թռչող սարքեր կարտադրեն, ամենայն հավանականությամբ, Հյուսիսային Կորեայի տարածքում։ Տեխնիկական օգնության դիմաց Հյուսիսային Կորեան կշարունակի իր զինվորներին ուղարկել՝ մասնակցելու ռուս-ուկրաինական պատերազմում։