Ռուսաստանի նկատմամբ մեր պրագմատիկ քաղաքականությունը շարունակվելու է. Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին․
«Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, դրան այլընտրանք չկա։ Հուսով ենք, որ ինչ-որ պահի այս տեսլականի իրականացումը կդառնա իրական: Ժամանակը ցույց կտա։ Մենք պրագմատիկ քաղաքականություն ենք վարում, և դա է Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականության հիմքը։ Մենք առևտրատնտեսական հարաբերություններ ենք պահպանում ՌԴ-ի հետ», - հայտարարել է Իրակլի Կոբախիձեն՝ Euronews-ին տված հարցազրույցում։