Ռուս-վրացական սահմանին՝ «Վերին Լարս» անցակետի մոտ 300-ից ավելի հայկական բեռնատար է կանգնած։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը երեկ երեկոյան փակվել էր բեռնատարների համար, ապա նաև՝ մարդատար տրանսպորտի։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1 000 տրանսպորտային միջոց է հերթագրված, որից 310-ը հայկական է։