Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգում արտակարգ իրավիճակների երկրաբանական արձագանքման մակարդակը բարձրացվել է երրորդ մակարդակից առաջին՝ ամենաբարձր մակարդակի, կապված այն բանի հետ, որ սողանքի հետեւանքով 10 տուն թաղվել է, ավելի քան 30 մարդ անհետ կորել է, տեղեկացրել է «Սինհուան»։
Տարերային աղետների կանխման եւ դրանց դեմ պայքարի նահանգային շտաբի տեղեկացմամբ՝ սողանքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11.50-ին Ծինփին գյուղում, որը գտնվում է Իբին քաղաքի Ցզյուլյան գավառում։
Երկու մարդ փրկվել է նույն օրվա երկրորդ կեսին, փրկարարական աշխատանքները շարունակվում են։