Ուրբաթ տղամարդը Վատիկանում թռել է Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա՝ մինչ ոստիկանների վրա հասնելը կոտրելով 30 հազար եվրո արժողությամբ վեց մոմակալներ։
Ծագումով ռումինացի տղամարդը ձերբակալվել է Վատիկանի անվտանգության աշխատակիցների կողմից ուրբաթ առավոտյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ, այնուհետեւ տեղափոխվել է քաղաք-պետության պետական անվտանգության տեսչություն, տեղեկացրել են իտալական AGI եւ ANSA լրատվական գործակալությունները:
Բջջային հեռախոսով արված եւ սոցցանցերում շրջանառվող տեսանյութից երեւում է, թե ինչպես է տղամարդը խորանից նետում մոմակալը եւ հանում խորանի սպիտակ սփռոցը, նախքան ոստիկանների միջամտությունը:
Խորանը կառուցվել է Սուրբ Պետրոսի գերեզմանի վրա, որն, ըստ քրիստոնեական ավանդության, Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն է։ Խորանը ծածկված է չորս բրոնզե սյուների եւ իտալացի քանդակագործ Ջան Լորենցո Բերնինիի 29 մետրանոց հովանիով։