00:00:00

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Սիրիայի շուրջ զարգացումները

23:52, 07 փետրվար 2025 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ղեկավարը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցները դադարեցնելու Եվրամիության որոշմանը՝ այդ քայլը համարելով արդարացված որոշում։  Նա ընդգծել է ապագայում սահմանափակումների ամբողջական վերացման կարևորությունը և վստահեցրել, որ Թուրքիան կշարունակի օգնություն տրամադրել Սիրիային։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու  տարածաշրջանային խնդիրները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր