Irakanum.am-ն արդեն տեղեկացրելէր, որ փետրվարի 26-ին, ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բաբլոյանի խաչմերուկում», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։
Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։
Վթարից անմիջապես հետո՝ մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։ Դեպքի օրը վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե անվտանգության աշխատակիցներն վթարի պահին վարչապետին ուղեկցելիս չեն եղել:
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ վթարի օրը վարչապետ Կարեն Կարապետյանին սպասարկող ավտոմեքենաներից մեկը անվտանգության աշխատակիցները տարել են սպասարկման կենտրոն, սակայն ճանապարհին տեղի է ունեցել վթարը: Ի դեպ նախնական տեղեկությունների համաձայն վարչապետի անվտանգության աշխատակիցների մեղքով չի եղել վթարը:
Irakanum.am