00:00:00

«Զանգեզուրի՝ այսպես կոչված միջանցքի հարցում մենք որևէ մեկի հետ որևէ գործարքի չենք գնա»․ Իրանի դեսպան

20:22, 06 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

«Միայն ՀՀ-ն ու Իրանն են, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին միատեսակ են մտածում։ Միմիայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին դեմ հանդես գալու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում»,-մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին վերաբերող հարցերին։ Դեսպանը վստահեցրեց՝ տարածաշրջանում Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին։ Հարցին՝ երբ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հասնեն Սյունիքի մարզ, ի՞նչ եք կարծում՝ դա կարո՞ղ է Իրանի համար խնդիրներ ստեղծել, Մեհդի Սոբհանին պատասխանեց․ «Ընդհանրապես մենք գտնում ենք, որ սահմանազատման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու համար։ Դրա հիմքում Ալմաթայի հայտարարությունն է և միջազգային կանոնակարգերը։ Սահմանազատման գործընթացը, եթե իրականացվում է միջազգային կանոնների համաձայն, Ալմաթայի համաձայնագրի համաձայն, դա կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը։ Մեր և ՀՀ-ի միջև սահմանը շատ հստակ է։ Այն երկխոսությունները, որ իրականացվում են միջազգային սահմանների հստակեցման համար ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ մեր և ՀՀ-ի սահմանի վրա»։


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր