00:00:00

ՄԻՊ-ը քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ տարատեսակ հարցեր

15:08, 06 փետրվար 2025 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է  քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի և այդ առումով իրականացվող աշխատանքների հետագա ուղղություններին:

Իր հերթին Լիաննա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր