00:00:00

Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը․ Ադրբեջանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ

18:45, 05 փետրվար 2025 Աշխարհ

Անցած տարվա դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներին» (ԱԶԱԼ) պատկանող ինքնաթիռի կործանման մասին Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցի հրապարակումից հետո ռուսական կողմը շարունակում է կողմնակալ մեկնաբանել տեղի ունեցածը:

Զեկույցի համաձայն, Embraer 190-100 IGW 4K-AZ65 գրանցման համարանիշով ինքնաթիռը, որն իրականացնում էր J2-8243 կանոնավոր չվերթը Բաքվից Գրոզնի, բախվել է GPS ազդանշանի կորստի հետ՝ Ռուսաստանի օդային տարածքում, ներառյալ Գրոզնիի օդանավակայանի շրջանում:

Գրոզնիում՝ Խանկալա ավանի զորամասում, շարունակվում է հետաքննությունը։ Ըստ առկա տեղեկությունների՝ ինքնաթիռի վրա կրակ է բացվել հենց այդ ռազմաբազայի տարածքից։

Ադրբեջանական իշխանությունները տեղեկություններ ունեն հրաման արձակած և կրակոցներ արձակած անձանց, ինչպես նաև զենքի տեսակի մասին, հայտնում են ադրբեջանական լրատվականները:

«Հետաքննությունն այլ ուղղությամբ ուղարկելու և անձնակազմի վրա մեղքը բարդելու՝ Ռուսաստանի փորձերը խորը ափսոսանք են առաջացնում։

Ադրբեջանը հստակ նշել է իր պայմաններն ու պահանջները, որոնք հնչեցվել են։ բարձր մակարդակով

Մոսկվան պետք է բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն ստանձնի։ Հակառակ դեպքում՝ Բաքուն պատրաստ է հաջորդ քայլերին»,- ասվում է հրապարակման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր