00:00:00

Հայկական կողմը սերբ գործընկերներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

21:22, 05 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

Փետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Երկուստեք կարևորվել է Հայաստան - Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների, Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:

Առանձնահատուկ նշվել է, որ նման հանդիպումներն ու անցկացվող խորհրդակցությունները, ինչպես նաև ընթացիկ տարում նախատեսվող մի շարք այցերը նոր խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում հետազոտական, վերլուծական և երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերի ոլորտներում:

Սերբական կողմին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարներ Դավիթ Կարապետյանն ու Դուշան Կոզարևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիաի միջև համագործակցության մասին» հուշագիրը։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30