00:00:00

Ադրբեջանը 1 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային

17:59, 05 փետրվար 2025 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում: Այս մասին հայտնում է Տասս-ը:

Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության առաքման համար։

2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7.6 միլիոն մանաթի չափով գումար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինա էլեկտրական սարքավորումներ գնելու և առաքելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր