00:00:00

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ․ համագործակցում ենք իրավապահների հետ

11:47, 05 փետրվար 2025 Քաղաքականություն

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակի» տեղեկությունների՝ ձերբակալել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի՝ Կենտրոնի նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանի տեղակալ Ա․ Այվազյանին եւ քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր