00:00:00

Քննարկում ՀԱՊԿ քարտուղարությունում՝ ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ

23:39, 04 փետրվար 2025 Աշխարհ

 

 

ՀԱՊԿ քարտուղարությունում հանդիպել են կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրեն Ուլարբեկ Շարշեևը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպությունների համատեղ գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը ահաբեկչության և ծայրահեղականության, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր