Շուրջ 10 մարդ է զոհվել շվեդական Էրեբրու քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը:
«Միջադեպի հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ», — ասվում է հայտարարության մեջ:
Ոստիկանները պարզում են ողբերգության զոհերի ինքնությունը։ Տուժածների ընդհանուր թիվը դեռ հայտնի չէ։ Ավելի վաղ իրավապահները հայտնել էին հինգ վիրավորների մասին։
SVT հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին Campus Risbergska դպրոցում, այնտեղ սովորում են մեծահասակները: Expressen թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ հրաձգություն կազմակերպած հանցագործն ինքնասպան է եղել։
Տեղում աշխատում են փրկարարներն ու շտապօգնությունը։ Բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տանը և հեռու մնալ դպրոցի տարածքից։