00:00:00

Եվրահանձնաժողովի նոր կառուցը կզբաղվի Հայաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային և Բելառուսին աջակցություն տրամադրելու հարցերով

23:29, 03 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Եվրահանձնաժողովում 2025 թվականի փետրվարի 1-ից գործում է ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինությունը (DG ENEST), որը պատասխանատու է Եվրամիությանն անդամակցելու հավանական թեկնածուների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Կառույցը զբաղվելու է ԵՄ անդամ երկրներում հաղորդակցության հարցերով, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և տարածաշրջանային նախաձեռնությունների, ներառյալ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրման հարցերը։

Գլխավոր տնօրինությունը կզբաղվի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ ընդլայնման գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, Գլխավոր տնօրինությունը շարունակական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային և կշարունակի իր աշխատանքը Ուկրաինայի վերականգնման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30