00:00:00

Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

20:37, 03 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 3-ին հրամանագրեր է ստորագրել, համապատասխան որոնց՝

Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)։

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։

Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր