00:00:00

Տրանսպորտի թանկացման հարցի շուրջ լայն տարածում են ստացել մարդկանց թիրախավորման դեպքերը. ՄԻՊ

15:02, 03 փետրվար 2025 Հասարակություն

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության համար մարդկանց թիրախավորման դեպքերը: 
 
Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար։
 
Պաշտպանը կոչ է անում հանրային խոսույթում բացառել ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, անհանդուրժողականության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում, ինչպես նաև հակազդել նման խոսքին ու վարքագծին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր