Քաղաքային իշխանությունը խիստ հրագանգ է իջեցրել հանրային տրանսպորտի վարորդներին։ Irakanum.am–ի աղբյուրների փոխանցմամբ բոլոր այն վարորդները, ովքեր վաղվանից թույլ կտան ընդդիմադիր գործիչներին ակցիաներ իրականացնել ավտոբուսներում, բացի այդ անվճար, կամ 100 դրամ վճարելու ցանկություն հայտնած քաղաքացիների կտեղափոխեն կազատվեն աշխատանքից։ Մեզ փոխանցեցին, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը այսօր հավաքել է բոլոր վարորդներին և հայտնել, թե խիստ հրահանգ է ստացել քաղաքապետ Տիգրան Ավինյանից և փոխանցում է վերջինիս կարգադրությունը, չեն ներվելու այն վարորդները, ովքեր կփորձեն «հաճոյանալ» քաղաքացիներին, կամ թույլ տալ, որ ընդդիմադիր գործիչները ակցիաներ անեն ավտոբուսներում։ Միաժամանակ վարորդներին հայտնել են, որ վաղվանից իրենց մարդիկ լինելու են գրեթե բոլոր ավտոբուսներում, «կողքից» հսկելու են, և ոչ մեկ չի կարողանա խուսափել պատասխանատվությունից։
Նշենք, որ փետրվարի 1–ից հանրային տրանսպորտի սակագինը թանկացել է։ Դեռ ամիսեր առաջ քաղաքային իշխանությունը բարեփոխումների անվան տակ տրանսպորտի գինը փորձում էր հասցնել մինչև 300 դրամի, սակայն արժանացավ հանրային դժգոհության, և Տիգրան Ավինյանը ստիպված եղավ մեկ օրվա տարբերությամբ երկու տարբեր գներ սահմանել։ Հունվարի 31–ին ոստիկանական ուժեր կենտրոնացնել քաղաքապետարանում և ընդդիմադիր ավագանիներին բռնի ուժով ավագանու նիստերից հեռացնելով ու «Հանրային ձայնի» երկու ավագանիների գործուն աջակցությամբ տրանսպորտի գինը թանկացավ հասնելով 150 դրամի։ Երկու օր է քաղաքացիները բոյկոտում են այդ թանկացումները և հայտարարում են, որ չեն վճարելու սահմանված գինը։ Բոյկոտը շարունակվելու է նաև վաղը։
Irakanum.am