00:00:00

Խոշոր միջոցառում Ջերմուկում. մասնակցում է 1300 մարզիկ՝ աշխարհի 19 երկրից. «Փաստ»

09:47, 01 փետրվար 2025 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Ջերմուկում մեկնարկելու են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց մասնակցելու է ավելի քան 1300 մարզիկ աշխարհի 19 երկրից: Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից, Համահայկական ձմեռային առաջին խաղերին, որոնք տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, և մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Այս նախաձեռնությանն արդեն երկրորդ անգամ որպես հովանավոր միացել է Team Telecom Armenia-ն՝ թիմային սպորտաձևերի զարգացմանն ու հայանպաստ ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:

«Համահայկական ձմեռային խաղերին աջակցությունը մեզ համար ավելին է, քան պարզապես գործընկերությունը։ Սպորտի միջոցով մենք ստեղծում ենք կամուրջ՝ նպաստելով Հայաստանի ու սփյուռքի հազարավոր հայերի համախմբմանը, նոր կապերի ստեղծմանն ու համագործակցությանը»,-նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31