00:00:00

Ագրարայինում ընտրություն է, ԺՊ-ին ասվել է՝ խնդիր չունի․«Հրապարակ»

08:51, 01 փետրվար 2025 Մամուլ

«Հրապարակը» գրում է ․ Ագրարային համալսարանից մեզ հայտնեցին, որ հոգաբարձուների խորհուրդը պատրաստվում է կազմակերպել ռեկտորի պաշտոնի մրցույթ, որը թափուր է արդեն 13 ամիս: Ըստ տարածված լուրերի, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին ասվել է, որ խնդիր չի չունենա ընտրվելու հարցում:

Զաքոյանի մերձավոր շրջապատից լուրեր են տարածում, որ նա վայելում է ԿԳՄՍ նախարար Անդրեասյանի, խորհրդի նախագահ Արման Խոջոյանի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարեհաճությունն ու անվերապահ աջակցությունը: Զաքոյանը նախ տնտեսական, ապա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր է նշանակվել ընկերոջ՝ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից: Զաքոյանի չառաջադրվելու պարագայում, որպես պահեստային տարբերակ, հավանական է համարվում նաեւ Ուռուտյանի առաջադրումը:

Ուռուտյան-Զաքոյան տանդեմի կառավարման տարիներին, հիշեցնենք, համալսարանն արձանագրել է ընդունելության աննախադեպ ցածր ցուցանիշներ, ուսանողների եւ աշխատողների քանակի շեշտակի նվազում, ինչպես նաեւ՝ կուտակել է 550 միլիոն դրամի պարտք՝ գույքահարկի գծով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 01․ 02․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31