00:00:00

Գոնե պետքարտուղարն ընդունի․ «Հրապարակ»

08:40, 01 փետրվար 2025 Մամուլ

«Հրապարակը» գրում է ․ Թեև երեկ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ ԱՄՆ այցի ժամանակ նորընտիր նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն մեր տեղեկություններով՝  Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր խողովակներով փորձել են հանդիպում կազմակերպել Թրամփի և Փաշինյանի միջև: Գործի են դրվել ողջ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, նման խնդրանքով դիմել են ԱՄՆ ազդեցիկ հայազգի հանրապետականներին և այլն: Սակայն չի ստացվել: Փորձում են գոնե նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպում կազմակերպել:

Փաշինյանը փորձել է փաստի առաջ կանգնեցնել ամերիկացիներին և մեկնել Վաշինգտոն, ասելով`արդեն եկել եմ` ընդունեք ինձ: Առիթն էլ է գտնվել` կրոնական համաժողովը և Ազգային աղոթքի նախաճաշ կոչվող միջոցառումը, բայց սցենարը չի աշխատել: Համայնքում տարակուսած են նրա «աղոթելու» ձգտման հետ կապված, բոլորն էլ գիտեն նրա վերաբերմունքը կրոնի և եկեղեցու հանդեպ:

Բայց ինչեր չես անի աթոռը պահելու և դրսից աջակցություն ստանալու համար: Ի դեպ, փետրվարի 3-ին նախատեսվում է հանդիպում հայ համայնքի հետ դեսպանատանը, որին մասնակցության հրավերներ են ուղարկվել Վաշինգտոնում և շրջակա տարածքում բնակվող հայերին: Սակայն շատերը հրաժարվում են մասնակցել` բոյկոտելով այն, քանի որ մտավախություն ունեն, որ կրկին ցեղասպանության թեմայով է խոսելու, մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 01․ 02․ 25 թ համարում։

 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31