00:00:00

Սա դավադրություն է, որ վնաս է հասցնում Իրան-Հայաստան բարեկամությանը․ ՀՀ–Իրան զարգացման հիմնադրամ

20:23, 31 հունվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

«Հայաստան–Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսեյինին անդրադարձել է Հանապետության հրապարակում իրանցիների մասնակցությամբ դեպքին․

«Այս անպարկեշտ և էժան ներկայացումը դատապարտելի է։

Դու վերցնում ես այս գումարը և տալիս մի քանի իրանական ազեռիներ, որպեսզի նրանք գնան Երևանի կենտրոն, հարբեն, պարեն և «Ղարաբաղ» երգը թուրքերեն երգեն այնպես, որ գրավեն ուշադրություն, մարդիկ նկարեն նրանց և տարածեն սոցիալական ցանցերում։ Արդյունքում վիրավորվում են հայ ժողովրդի զգացմունքները, և երբ պարզվի, որ նրանք Իրանի քաղաքացիներ են և եկել են Իրանից, հակաիրանական տրամադրությունները հայ հասարակությունում ուժեղանան։

(Հավանական սցենար)

Ես խստորեն դատապարտում եմ ցանկացած փորձ և դավադրություն, որը վնաս է հասցնում երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Իրանի և Հայաստանի, և երկու եղբայրական ժողովուրդների հարաբերություններին։ Ես կոչ եմ անում Իրանի և Հայաստանի անվտանգության մարմիններին համատեղ գործակցել և լուրջ քայլեր ձեռնարկել նման դավադրությունների դեմ։


Ակնհայտ է, որ սա կեղտոտ, ծրագրված շոու էր՝ կազմակերպված Բաքվի ռեժիմի քարոզչամեքենայի կողմից։ Բոլորի պարտքն է չտրվել Բաքվի ռեժիմի մանիպուլյացիաներին։

Կեցցե՛ Հայաստանը,

Կեցցե՛ Իրանն,

Կեցցե Արցախի հերոս ժողովուրդը,

Կեցցեն մեր երկու եղբայրական ժողովուրդները»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31