ԵԱՏՄ-ն աշխարհի ամենաազդեցիկ և ամենահաջողակ միություններից մեկն է, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի 10-ամյա հոբելյանին, որը նշվել է հունվարի մեկին, Միշուստինը, մասնավորապես, ասել է․ «Այս ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է ինտեգրացիոն ամենաանշանակալից միություններից մեկը՝ աշխարհում»։
Ռուսաստանի վարչապետը նաև գոհունակություն է հայտնել արձանագված տնտեսական ցուցանիշների կապակցությամբ՝ առանձնացնելով, մասնավորապես, մի քանիսը։
«Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքն աճել է 4,3%-ով, կատարված շինարարական աշխատանքներ՝ 3%-ով, մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 7,5%-ով»,- նշել է նա։