00:00:00

Եգիպտոսում արգելափակել են YouTube-ը

03:00, 28 մայիս 2018 Աշխարհ

Եգիպտոսի գերագույն վարչական դատարանը հաստատել է ստորին ատյանի դատարանի որոշումը՝ մեկ ամսով YouTube տեսածառայությունը արգելափակելու մասին։ Այս մասին գրում է Al-Ahram թերթը՝ հղում անելով դատարանի որոշմանը։ Ըստ պարբերականի տվյալների՝ դատարանը նման որոշում է կայացրել YouTube-ում հրապարակված ֆիլմի կադրերի պատճառով, որոնք վիրավորում են մուսուլմանների զգացմունքները։ Ինչպես նշվում է, YouTube-ում հրապարակված ֆիլմը պատմում է Մուհամեդ մարգարեի կյանքի մասին՝ վիրավորական ձևաչափով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր