American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փրկվածներ չկան։ Թրամփը իր հերթին հաստատել է, որ Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով ՌԴ քաղաքացիներ են զոհվել, հայտնել է իր ցավակցությունը։
Նշենք, որ, ըստ Reuters-ի, բախման հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել:
Սա համարվում է ԱՄՆ-ի ամենամահաբեր օդային աղետը վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։