00:00:00

«Մուլտի տրանսպորտ»-ը 32 միկրոավտոբուս կներկրի՝ Կոտայքի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման համար. գործադիրն արտոնություն տվեց

11:47, 30 հունվար 2025 Տնտեսություն

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։

Հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշման համապատասխան:

«Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 380.8 մլն դրամի ներդրում միկրոավտոբուսների

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28