14:52:40

ԶՊՄԿ տնօրենների խորհրդի նիստի և բաժնետերերի ժողովի մասին

10:51, 30 հունվար 2025 Տնտեսություն

2024 թվականի նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդն ի թիվս այլնի Ընկերության բաժնետերերին առաջարկ է ներկայացրել 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել։ 2024 թվականի դեկտեմբերի 05-ին տեղի է ունեցել Ընկերության բաժնետերերի ժողովը, որի ընթացքում Ընկերության բաժնետերերը քննարկել են Ընկերության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման, ինչպես նաև տարեկան շահաբաժինների վճարելու հարցերը, ինչի արդյունքում Ընկերության բաժնետերերի Ժողովը որոշել է 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել ընդհանուր 152 միլիարդ ՀՀ դրամի չափով՝ Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետերերի մասնակցության չափին համամասնորեն:

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28