00:00:00

Ավինյան-Դավոյան հակամարտությունը խորանում է. Փաշինյանի ՍՄՍ-ին են սպասում. «Ժողովուրդ»

08:08, 30 հունվար 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեւ ամպեր են կուտակվել ՔՊ-ական կանանց գլխին. խոսքը Արփի Դավոյան եւ Լուսինե Բադալյան զույգի մասին է: ՔՊ-ական այս կանանց կուսակցությունում մեղադրում են այն բանի համար, որ վերջին շրջանում նրանք զբաղված են մյուս թիմակիցների վրա կոմպրոմատներ փնտրելով, ինչը բարկացրել է նաև Նիկոլ Փաշինյանին:

Դավոյան-Բադալյան զույգը հատկապես ջանք չի խնայել Տիգրան Ավինյանին սեւացնելու համար: Վերջիններս ՔՊ նիստերին պարբերաբար բողոքել են Ավինյանի աշխատանքից, նրան մեղադրել կոռուպցիայում թաթախված լինելու մեջ: Նիկոլ Փաշինյանը պահանջել է, օդում խոսելու փոխարեն, փաստեր ներկայացնել, Լուսինե Բադալյանն ու Դավոյանն էլ զեկույց են ներկայացրել ավելի ուշ, ինչից հետո հայտնվել են «սեւ ցուցակում»: Նրանք, մի կողմ քաշված, գնում-գալիս են ԱԺ, բայց ոչնչի չեն խառնվում՝ ոչ ներթիմային խոսակցություններում կան, ոչ էլ ԱԺ-ում են ելույթներ ունենում. մյուսների հետ չեն էլ շփվում, մեկուսացած են: Կարելի է ասել՝ «ճամպրուկային» տրամադրություն է նրանց մոտ, անհանգիստ սպասում են, թե ուր որ է Փաշինյանից մի sms կստանան՝ մանդատը վայր դնելու պահանջով: Դե իսկ Ավինյան-Դավոյան հարաբերությունները եւս շարունակում են պայթյունավտանգ լինել, Ավինյանը Արփի Դավոյանին մեղադրում է իրենց անհիմն զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու համար, Դավոյանն էլ Ավինյանին մեղադրում է իր՝ արդարադատության նախարար ընտրվելը տապալելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28