00:00:00

Երևանում թալանել են «Ուիգմոր» բժշկական կենտրոնի վիրաբույժի բնակարանը, հափշտակել են ոսկյա զարդեր

08:45, 28 հունվար 2025 Հասարակություն

Հունվարի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 20-ին՝ ժամը 11։20-ից մինչև հունվարի 21-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Լեփսուսի փողոցի շենքերից մեկի բնակարանի մուտքի դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Թ․-ն հայտնել է, որ իրենց բնակարանից գողացել են 6 կտոր ոսկյա զարդեր։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Աննա Թ․-ն աշխատում է «Ուիգմոր» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր