00:00:00

Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանը կայծակի հարվածի պատճառով տասնյակ չվերթներ է հետաձգել

23:00, 27 մայիս 2018 Աշխարհ

Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում կայծակի հարվածից օդանավակայանի լիցքավորման համակարգի վնասվելու պատճառով տասնյակ չվերթներ չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով օդանավակայանի հայտարարությանը: Այժմ ինժեներները վերականգնել են լիցքավորման համակարգերը, սակայն չվերթները դեռ որոշ ժամանակ կհետաձգվեն եւ չեղյալ կհայտարարվեն: Օդանավակայանը խորհուրդ է տալիս ուղեւորներին թռիչքի մասին տեղեկությունները ավիաընկերությունների կայքերում ստուգել: Այս գիշեր Բրիտանիայում կայծակի ուղեկցությամբ, հորդառատ անձրեւով ուժեղ ամպրոպ է նկատվել: BBC Weather օդերեւութաբանական կենտրոնը 4 ժամվա ընթացքում կայծակի մոտ 15 առկայծում է գրանցել: Բրիտանական օդերեւութաբանական կենտրոնը անձրեւի եւ ջրհեղեղի պատճառով երկրի որոշ մասերում վտանգի «դեղին» աստիճան է հայտարարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր