Միգրացիոն քաղաքականության կարգավորման նպատակով Պետդումայի պատգամավորների նախաձեռնած օրենքները արդարացված են և Ռուսաստան եկողներին կստիպեն փոխել վերաբերմունքը ռուսաց լեզվի նկատմամբ, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ով ռուսաց լեզվին չտիրապետող երեխաներին Ռուսաստանում դպրոց ընդունելն արգելող օրենքի համահեղինակն է։
«Մեր կողմից ընդունված օրենքները կստիպեն, որ Ռուսաաստան եկողները փոխեն վերաբերմունքը ռուսերենի նկատմամբ, և ակնկալելի է, որ հարևան երկրներից մեզ մոտ աշխատելու եկողները ավելի շատ կայցելեն մշակութային վայրեր՝ ռուսական թատրոն, կսովորեն ռուսերեն, քանի որ մենք որոշել ենք, որ Ռուսաստանում դպրոց ընդունվող միգրանտների երեխաների համար ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր պայման է»,- ասել է նա՝ հավելելով՝ մինչև Ռուսաստան գալը միգրանտները պետք է սովորեն ռուսերեն, ինչպես նաև ծանոթանան ռուսական մշակույթին։
«Նախկինում մենք թույլ էին տալիս գալ Ռուսաստան՝ ռուսերեն չիմացողներին, մեր մշակույթի, պատմության, ավանդույթի մասին տեղեկություններ չունեցողներին, մենք դա մեր հարաբերությունների հիմքում չէինք դնում, ինչն էլ ունեցավ իր հետևանքները, և մենք ստիպված եղանք այսպիսի որոշում ընդունել։ Մենք այսօր այսպիսի պայմաններ ենք դնում Ռուսաստան եկողների առաջ»,- ասել է Պետդումայի նախագահը։