00:00:00

Իշխանությունը Դավիթ Սահակյանցին զրկում է ստուդիայի տարածքից․ մուլտիպլիկատորը ահազանգել է

21:42, 22 հունվար 2025 Հասարակություն

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին պատկանող «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի, որը գործում է Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում, զրկվում է պետության կողմից անհատույց տրամադրված տարածքից։ Ահազանգում է անձամբ Սահակյանցը։

«ՀՀ կառավարության որոշման համաձայն` Սահակյանց ստուդիային զրկում են տարածքից, որը տրամադրվել էր անհատույց 2014 թ․-ին կնքված պայմանագրով և դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին և ուսանողներին կրթելու, բազմաթիվ երեխաների հյուրընկալելու՝ հայկական անիմացիային ծանոթացնելու և նոր անիմացիոն ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակով։ Ոմանք կարծում են, որ դա այնքան էլ կարևոր գործ չէ․․․»,– նշել է Սահակյանցը։

Նա գրել է, որ դեռ առնվազն 10 տարի կարող էին աշխատել ու դասավանդել, բայց գործող իշխանությունը միայն մեկ նպատակ ունի` քանդել, ոչնչացնել և վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր իրենց դեմ են։

Իրավիճակով պայմանավորված, «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի դասընթացների նոր ուսումնական տարվա ընդունելությունը հետաձգվում է անհայտ ժամանակահատվածով։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31