00:00:00

Ադրբեջանցիները Դադիվանքը համարում են ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունը այլ է

20:43, 22 հունվար 2025 Հասարակություն

Գեղարդ հիմնադրամը ահազանգում է ադրբեջանական հերթական կեղծիքի մասին Դադիվանքի վերաբերյալ:

Հայկական միջնադարյան նշանավոր վանական համալիրներից է Դադիվանքը (Խութավանք), որի մասին մատենագիտական առաջին հիշատակումները վերաբերում են 9-րդ դարին։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է սբ․ Թադեոս առաքյալի  հետևորդ Դադեի կողմից՝ 1-ին դարում։ Եղել է Խաչենի կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն։ Գլխավոր եկեղեցին Կաթողիկե Սուրբ Նշանն է, որը 1214 թվականին կառուցել է Հաթերքի հայոց մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզուխաթունը։ Հայտնի է, որ Դադիվանքում 1184 թվականին Մխիթար Գոշն ավարտել է իր հռչակավոր «Դատաստանագիրք Հայոց»-ը։ Վանական համալիրի տարածքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր ու որմնագիր հայալեզու արձանագրություններ։ 2021 թվականի մայիսից հայերի մուտքն օկուպացված Դադիվանքի տարածք արգելվել է ադրբեջանցիների կողմից։

Թեև ուդիները քրիստոնյաներ են և կրել են հայ ժողովրդի մշակութային ազդեցությունը, եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, սակայն Դադիվանքի եկեղեցական ճարտարապետությունն ու նյութական մշակույթը վկայում են վանական համալիրի հայկական լինելու մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր