00:00:00

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

10:16, 22 հունվար 2025 Հասարակություն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն առաջադրված էր մեկ թեկնածու` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 

Նա ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով: Հայաստանի ծանրամարտի  ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին: 

Ընտրությանը ներկա էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը։ Ներկա էին նաև այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր