00:00:00

Իրանի նախագահն ու Ադրբեջանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցերը

23:07, 21 հունվար 2025 Աշխարհ

Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Կողմերը քննարկել են երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Բացի այդ, կարևորվել է տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի, ներդրումների և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև իրականացվող համատեղ ծրագրերը:

 Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր