00:00:00

Հրաժարական է տվել Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

20:53, 21 հունվար 2025 Աշխարհ

 

 

Իսրայելի բանակի ղեկավար, գեներալ-մայոր Հերզի Հալևին հրաժարական է տվել՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման ժամանակ գործողության ձախողման համար պատասխանատվության պատճառով, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նշվում է, որ իր հրաժարականի նամակում Հալևին ասել է, որ հեռանում է զինվորականների ձախողման պատասխանատվությունն ընդունելու պատճառով։

«Ընդունելով հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման համար իմ պատասխանատվությունը այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հասավ ուշագրավ հաջողությունների և վերականգնեց Իսրայելի զսպվածության պոտենցիալն ու հզորությունը, ես խնդրում եմ ավարտել իմ պաշտոնավարման ժամկետը 2025 թվականի մարտի 6-ին։ Այս որոշումը կայացվել է վաղուց։ Այժմ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հաղթում է պատերազմի բոլոր թատերաբեմերում, և ձեռք է բերվել պատանդների վերադարձի ևս մեկ պայմանավորվածություն, ժամանակը եկել է»,-նշված է Հալևիի հրաժարականի նամակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր