Կապիտոլիումում մեկնարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտի պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ իր տեքստային հեռարձակմամբ։
Նախ տեղի կունենան ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երդման արարողությունները, որից հետո Թրամփը հանդես կգա երդմնակալության ելույթով: Նա նաև հրաժեշտ կտա հեռացող նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Կամալա Հարիսին: Այնուհետև ԱՄՆ նորընտիր առաջնորդը կստորագրի մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ հուշագրեր կամ գործադիր հրամանագրեր: