00:00:00

Թրամփը երդմնակալության արարողությունից առաջ հանդիպել է Բայդենի հետ

20:37, 20 հունվար 2025 Աշխարհ

 

 

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն առաջին տիկին Ջիլի հետ Սպիտակ տան մուտքի մոտ ողջունել է իր իրավահաջորդին՝ Դոնալդ Թրամփին, և նրա կնոջը՝ Մելանիա Թրամփին, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ մինչ այդ պետության ապագա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին և նրա կնոջը պաշտոնական նստավայրում դիմավորել են հեռացող փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դուգլաս Էմհոֆը։

Նշենք, որ Սպիտակ տան Կապույտ սենյակում տեղի կունենա քաղաքական գործիչների համատեղ թեյախմություն, որից հետո նախագահական ավտոշարասյունը Սպիտակ տնից կուղևորվի Կոնգրես, որտեղ տեղի կունենա երդմնակալության արարողությունը։

Վաշինգտոնում սպասվող ջերմաստիճանի մինչև -11 աստիճան անկման պատճառով Թրամփն ու Վենսը երդում կտան ոչ թե Կոնգրեսի շենքի դիմաց, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ռոտոնդայում՝ դրա կենտրոնական դահլիճում, որը տեղավորում է մոտ հազար մարդու։ 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31