00:00:00

Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը

20:11, 20 հունվար 2025 Արտաքին քաղաքականություն

Հունվարի 20-ին աշխանտաքային այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը:

Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը: Գոհունակությամբ արձանագրվել է նաև տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների շարունակական զարգացումը:

Վահան Կոստանյանը Քամալ Խարազիին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները՝ ընդգծելով, որ Հայաստանի վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես ԻԻՀ հետ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30