00:00:00

Մահացած ռուս գործարարի ընտանիքը դատի է տվել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին, պահանջում են 1,5 միլիարդ ռուբլի

10:46, 20 հունվար 2025 Աշխարհ

Ռուսաստանում հայտնի «Ջերմուկ» հանքային ջուր արտադրող հայկական «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին դատի են տվել և պահանջում են 1,5 միլիարդ ռուբլ, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ «անցյալ տարվա փետրվարին Վլադիկավկազից գործարար Օլեգ Գուսովը մահացել է՝ խմելով այս հանքային ջուրը. այն պարունակել է քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար»։ Մահացածի մահվանը հարցում ջրարտադրողի մեղավորության մասին վարկածը դարձել է հիմնականը ոչ միայն նրա հարազատների, այլև հետաքննության համար։

Օլեգ Գուսովի այրու և երկու դուստրերի անունից վնասի հատուցման հայց է ներկայացվել Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարան։ Գործով մեղադրյալներն են «Ջերմուկ հանքային ջուր» և «Բյուրեղ աղբյուրի ջուր» արտադրող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, Ռուսաստանում նրա ներկայացուցիչը՝ «Ջերմուկ հանքային ջուր» ՍՊԸ-ն և մի քանի անհատ ձեռնարկատերեր, որոնց միջոցով անցել է «մահացու վտանգավոր արտադրանքը»։

Ըստ դիմումատուների՝ 2024 թվականի փետրվարի 11-ի առավոտյան Օլեգ Գուսովը Վլադիկավկազի Ֆարն շուկայի տաղավարից գնել է 12 ապակյա շիշ հանքային ջուր պարունակող փաթեթ։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31