06:26:56

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

17:20, 19 հունվար 2025 Աշխարհ

TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ում օգտատերերի համար անհասանելի է դարձել այն բանից հետո, երբ դատարանի այն արգելող որոշումն ուժի մեջ է մտել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Associated Press-ը, TikTok-ը հեռացվել է հավելվածների ներբեռնման հարթակներից, հրապարակված ծանուցմամբ այն մասին, որ սոցցանցն այլևս հասանելի չէ Միացյալ Նահանգներում:

Հայտարարության մեջ TikTok-ը ներկայացնող ընկերությունը հույս է հայտնել, որ իրավիճակը կարող է կարգավորվել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո։ Ուստի սոցցանցը հորդորել է օգտատերերին հետևել նորություններին։

ԱՄՆ Գերագույն դատարանը միաձայն հաստատել է TikTok հավելվածն արգելող դաշնային օրենքը, քանի դեռ չինական ByteDance ընկերությունը չի հրաժարվել սոցիալական ցանցի սեփականության իրավունքից։

Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ 

Ավելի վաղ նա հայտարարել էր TikTok-ի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու մտադրության մասին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31