00:00:00

Կյանքից հեռացել է ազգային բարերար Սարգիս Բեդևյանը

10:51, 18 հունվար 2025 Հասարակություն

Կյանքից հեռացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյան։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից։

Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական դպրոցի կառուցումը: Նրա բարերարությամբ Վանաձորում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցին, որի օծումից 3 տարի անց շահագործման է հանձնվել Հայորդյաց տունը: Հին վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Խրիմյան թանգարան-պատկերասրահը, որ կառուցել է Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը՝ 1896 թվականին, հիմնանորոգվել է Սարգիս և Հռութ Բեդևյանների բարերարությամբ: Բեդևյան ընտանիքն իր նպաստն է բերել Էջմիածնի Մայր Տաճարի նորոգմանը։
 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31