00:00:00

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է

23:19, 17 հունվար 2025 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

 
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Թազա գյուղում տեղ-տեղ մերկասառույց է։

 
Ապարանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Ռյա Թազա գյուղում բուք է։

 
Տաշիր քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր