00:00:00

Ադրբեջանում USAID-ի հետագա գործունեության անհրաժեշտություն չենք տեսնում. Բայրամով

21:18, 16 հունվար 2025 Աշխարհ

 

Ադրբեջանի իշխանությունները չեն տեսնում ԱՄՆ ՄԶԳ ամերիկյան ներկայացուցչության՝ երկրում գործելու անհրաժեշտությունը, հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
 
Հինգշաբթի իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլու հետ մամուլի ասուլիսում նա ասել է, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում մեծապես նպաստել է ԱՄՆ շահերի առաջմղմանը։ Նա հիշեցրել է, որ կազմակերպության հետ համագործակցության շրջանակային փաստաթուղթը գործում է 2000 թվականից։
 
«Մենք վերլուծել ենք այս փաստաթղթի դրույթները և թե ինչպես են դրանք իրականացվել վերջին տարիներին: Պարզվեց, որ ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը չի ծառայում Ադրբեջանի շահերին, այլ ուղղված է Ադրբեջանում ԱՄՆ օրակարգի իրականացմանը: Հիմք ընդունելով դա՝ համաձայնագրի դրույթներին համապատասխան, մենք ծանուցումներ ենք ուղարկել և հայտնել ենք, որ շահագրգռված չենք ներկայիս պայմաններով համաձայնագրի երկարաձգման հարցում»,- ասել է Բայրամովը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31