00:00:00

Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ

20:43, 16 հունվար 2025 Աշխարհ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կուլիսների հետևում ոչ մի  բանակցություն չի վարում և չի երկխոսում Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։  

«Ուկրաինան կուլիսների հետևում չի բանակցում Ռուսաստանի հետ, դա մեր շահերից չի բխում»,- ասել է նա լեհական լրատվամիջոցների հետ զրույցում՝ ի պատասխան հարցի, թե բանակցություններ ընթանու՞մ են արդյոք ռուսական կողմի հետ՝ կրակը դադարեցնելու, խաղաղություն հաստատելու շուրջ։

Նշենք, որ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից և դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի հետ՝ 2025 թվականին։ Իր հերթին Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկովը հայտարարել էր, որ հակամարտությունը դադարեցնելու համար Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր