Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը
Վերջինս հանդիպել է Թուրքիայի, Իտալիայի, Հունգարիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հետ, որի ընթացքում քննարկվել են երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ շահերը և մի շարք այլ հարցեր։
Հանդիպումներին ներկա է եղել նաև ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։