00:00:00

Արման Սարոյանի գործի վարույթը կարճելը ստեղծում է իրավական հիմքեր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման

10:37, 22 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։

Դատարանը գտել է, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, քանի որ Սարոյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։

Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն պաշտոնում։‌

Պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն ընդգծում է՝ երբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճում է քաղաքացիական գործի վարույթը, դադարում է գործել նաև հայցի ապահովման միջոց, որի կատարմանը խոչընդոտելու համար հետապնդվում էին Վեհափառը և մյուս հոգևորականները:

«Այսպիսով, քաղաքացիական գործի կարճումը (անկախ հետագա բողոքարկումներից) էապես թուլացնում է քրեական մեղադրանքը՝ ստեղծելով իրավական հիմքեր Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար»,- նշել է պրոֆեսոր Ղամբարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր