00:00:00

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

10:48, 22 հոկտեմբեր 2026 Հասարակություն

Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, և որ հանցագործը տարածքում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգած տղամարդու կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում անհայտ անձը, օգտվելով իրենց սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել սենյակ, ցուցադրել իր սեռական օրգանները, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որից հետո հարձակվել է իր վրա, աթոռով հարվածել իրեն, կծել մատը, կոտրել հեռուստացույցն ու պահարանը և դիմել փախուստի։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր