00:00:00

Հայաստանը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում

23:46, 21 հոկտեմբեր 2026 Մշակույթ

Հայաստանը աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում է։

Հեղինակավոր National Geographic պարբերականն իր «2027 թվականի աշխարհի լավագույն ճամփորդական ուղղությունները» հոդվածում անդրադարձել է Հայաստանին։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Հոդվածն ընդգծում է Հայաստանի բնության և լեռնային լանդշաֆտների գրավչությունը, ինչպես նաև Տրանսկովկասյան արահետը, որը հնարավորություն է տալիս բացահայտել երկրի հեռավոր անկյունները, պատմական վանքերն ու գյուղական համայնքները։ Անդրադարձ է կատարվում նաև արահետային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներին և Հայկական ազգային արահետի զարգացմանը։

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը նպաստում է Հայաստանի, որպես բնության, արկածային զբոսաշրջության և քայլարշավների գրավիչ ուղղության ճանաչելիության բարձրացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր